Հրդեհ Թաիրով գյուղի տներից մեկում

Հրդեհ Թաիրով գյուղի տներից մեկում

Ապրիլի 25-ին` ժամը 23:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Ե. Քոչարի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհն ինքնամարվել է։ Այրվել են տանիքի մեկուսիչ շերտը (2 քմ) և մալուխ (2 գմ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում