«ԻԳործ» ծրագրով հայրենիք տեղափոխված Անի Իսպիրյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով հայրենիք տեղափոխված Անի Իսպիրյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Անին «իԳործ»-ի շրջանակներում նախորդ մեկ տարի աշխատում էր հենց այդ նախարարությունում:
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ նորանշանակ փոխնախարարն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը (տնտեսագետի բակալավրի և մագիտրոսի աստիճան, գերազանցության դիպլոմ): Փարիզի բիզնես դպրոցում սովորել է «Ֆինանսներ» ծրագրի շրջանակներում:
Իր աշխատանքային կարիրերան սկսել է Ռուսաստանի դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության գիտահետազոտական ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատողից դառնալով ռազմաարդյունաբերության կոմպլեքսի ներդրումային նախագծերի բաժնի պետ: Այս ոլորտին վերաբերող մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է:
Կարծիքներ