Մոսկվայում ուժեղ քամին տապալել է 56 ծառ և վնասել 44 մեքենա
Մոսկվայում ուժեղ քամին տապալել է 56 ծառ և վնասել 44 մեքենա: Այս մասին հայտնել են Մոսկվայի քաղաքային տնտեսության համալիրի մամուլի ծառայությունից:
Քաղաքային ծառայությունների աշխատակիցները հեռացրել են ընկած ծառերը, ինչպես նաև քամուց վնասված տանիքների կառուցատարրերը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայրաքաղաքի Վոստրյակովսկոյե գերեզմանատանը և Շոսեյնայա փողոցում ծառերի տապալման հետևանքով տուժել է 2 մարդ, որոնց շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց:
Կարծիքներ