Կոլումբիայի քաղաքներում բողոքի ցույցերի ընթացքում անհետ կորել է ավելի քան 370 մարդ․ իրավապաշտպաններ
Ավելի քան 370 մարդ է կորել Կոլումբիայի քաղաքներում բողոքի ակցիաների ժամանակ։ Այս մասին ասվում է պետական հանցագործությունների զոհերի ազգային շարժման՝ Movice-ի թվիթերյան էջում։
Նշվում է, որ կազմակերպությունն Անհետ կորածների որոնման բաժանմունք և Մարդու իրավունքներ պաշտպանի գրասենյակ է դիմել 379 անձանց տվյալներով, ովքեր անհետացել են ապրիլի 28-ին սկիզբ առած ցույցերի ժամանակ։
Անցած շաբաթվանից Կոլումբիայում ցույցեր են ընթանում ընդդեմ հարկային բարեփոխման։ Մայրաքաղաք Բոգոտայում և այլ քաղաքներում տեղի են ունեցել անկարգություններ, տուժել է ավելի քան 840 մարդ, ձերբակալվել՝ 631-ը։
Չնայած ավելի ուշ նախագահ Իվան Դուկեն հրապարակավ հրաժարվել է ընդլայնել ԱԱՀ-ի կիրառումը բենզինի և կոմունալ ծառայությունների վրա և եկամտահարկի բազան, սակայն ցույցերը շարունակվել են։
Կարծիքներ