Հոկտեմբերի 16-ից 17-ը ԱԻՆ-ում 4 ահազանգ է ստացվել բռնկված հրդեհների վերաբերյալ

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 16-ից 17-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
Կարծիքներ