Դատարանի որոշմամբ՝ Հակոբ Կարապետյանը ստիպված կլինի վճարել Չախոյանին․ հերքվել է նրա կապը «Մեդիանյուզ» կայքի հետ
2022 թվականին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանի կողմից վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա դատարանը վճիռ է կայացրել։
Կարապետյանը դատարան հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Չախոյանի՝ պահանջելով medianews.site կայքում արված հրապարակման համար իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում։
Հակոբ Կարապետյանը նաև պահանջել էր Չախոյանի գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնել, սակայն դատարանը դեռևս 2022 թվականին մերժել էր հայցվորի միջնորդությունը։
2024թ-ի նոյեմբերի 18-ին արդեն Հակոբ Կարապետյանը ներկայացրել է դիմում՝ հայցից հրաժարվելու և գործի վարույթը կարճելու մասին՝ չկարողանալով ձեռք բերել ապացույցներ՝ հիմնավորելու համար Չախոյանի առնչությունը medianews.site կայքի և կայքում արված հրապարակման հետ։
Արդյունքում՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ի դատարանի որոշմամբ գործը կարճվել է, դատարանը որոշել է հայցվոր Հակոբ Կարապետյանից հօգուտ պատասխանող Տարոն Չախոյանի բռնագանձել 50 հազար ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Կարծիքներ