Ալմա Աթայի մերձակայքում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ղազախստանի սեյսմիկ կայանների ցանցը հինգշաբթի տեղական ժամանակով 21:50-ին Ալմա Աթա քաղաքի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։ Այս մասին հայտնում է Ղազախստանի կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական արշավախումբը։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթի քաղաքից 71 կմ հյուսիս-արևելք՝ Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են սեյսմոլոգները, Ալմա-Աթայում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ (ըստ MSK-64 սանդղակի): Ըստ Ալմա Աթայի արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայության՝ ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ