«Զուրաբիշվիլին որևէ առնչություն չունի Փաշինյանի այցի հետ»․ Վրաստանի իշխող ուժի արձագանքը

«Զուրաբիշվիլին որևէ առնչություն չունի Փաշինյանի այցի հետ»․ Վրաստանի իշխող ուժի արձագանքը

«Վրացական երազանք»-ը բացատրել է, թե ինչու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

«Կարծում եմ, որ կառավարության դիրքորոշումը տրամաբանորեն միանգամայն համահունչ է, երբ փորձում է խանգարել Զուրաբիշվիլիի հետ համագործակցությանը, դրա կարիքը, պատճառն ու հիմքերը չկան։ Զուրաբիշվիլին ինքն էլ լավ գիտի, որ որևէ առնչություն չունի չունի Նիկոլ Փաշինյանի այցի հետ»,- ասել է Վրաստանի իշխող կուսակցության պատգամավոր Միխեիլ Սարջվելաձեն։ 

Նախորդ օրը Սալոմե Զուրաբիշվիլին վրդովվել էր, որ իրեն թույլ չեն տվել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։

Radar.am

Հետևեք մեզ նաև Տելեգրամում