Բայդենն ու Սի Ծինփինը հեռախոսազրույց կունենան
Միացյալ Նահանգները հեռախոսազրույց է նախապատրաստում երկրի նախագահի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի միջև։
«Մենք ակնկալում ենք, որ այն տեղի կունենա այս գարնանը, առաջիկա ամիսներին: Առայժմ կոնկրետ ժամկետներ չկան»,- ասել է ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:
Նա պարզաբանել է, որ կողմերը պայմանավորվել են պահպանել կապերը Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանի և Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հանդիպման ժամանակ։
Բացի այդ, հայտնի է դարձել, որ այս տարի Չինաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Հստակ ամսաթիվ չի նշվում։
Կարծիքներ