Միջազգային տիեզերակայանը կրկին կփոխի իր ուղեծրի բարձրությունը
«Ռոսկոսմոս» ռուսական պետական կորպորացիայի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ապրիլի 2-ին Միջազգային տիեզերակայանը կփոխի իր ուղեծրի բարձրությունը: Այս մասին գրում է Свободная пресса հրատարակությունը:
Ըստ ծրագրի` դա տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 16:29-ին, երբ թռիչքների վերահսկման կենտրոնը ազդանշան կտա տիեզերակայանին կցված «Պրոգրես ՄՍ-14» բեռնատար տիեզերանավի շարժիչների միացման մասին:
«Ներկայումս փորձագետները հաշվարկում են ուղեծրի բարձրության ճշգրիտ պարամետրերը, որոնք լրացուցիչ կհայտարարվեն»,- հայտնում է «Ռոսկոսմոսը»:
Կարծիքներ