«Մոնթեան՝ կերակրելուց հետո». Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ տեսանյութ է հրապարակել
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը ֆեյսբուքյան իր էջում դստեր` Մոնթեայի հետ նոր տեսանյութ է հրապարակել եւ խոսել երեխային կրծքով կերակրելու կարեւորության մասին։
«Մոնթեան՝ կերակրելուց հետո
Այս շաբաթ կրծքով կերակրելու շաբաթն է: Բոլորը խոսում էին ծննդաբերության մարտահրավերների մասին, բայց ոչ ոք ինձ չէր պատրաստել կրծքով կերակրման մարտահրավերին: Ոմանց համար, այդ թվում եւ ինձ, դա մի ամբողջ պայքար էր եւ ընդամենը ընկերոջ պարզ խորհուրդը, կամ կրծքով կերակրման խորհրդատուի հետ շփումը, կամ հասարակ google անելը կարող են դառնալ վճռորոշ՝ այդ պայքարից հաղթող դուրս գալու համար: Ամենակարեւորը `մի կասկածիր ինքդ քո մեջ: Մի թող ոչ մեկին քեզ այդ ուղղուց շեղել եւ հոգեբանորեն ընկճել եւ հիասթափեցնել քեզ։ Դու կարող ես դա անել!
Նաեւ կարեւոր է ձեր ամուսինների ակտիվ մասնակցությունը եւ աջակցությունը, ովքեր ամեն կերպ հոգ կտանեն ձեր մասին, եւ չեն թողնի, որ հանձնվեք այս պայքարում։
Եւ հիշե՛ք,
Կրծքի կաթը երեխայի համար լավագույնն է։ Այն բացառապես միակ սնունդն է, որ անհրաժեշտ է երեխային առաջին վեց ամսվա ընթացքում։ Կրծքի կաթն օգնում է կանխարգելել հիվանդություններ եւ նպաստում է երեխայի ուղեղի զարգացմանը,- գրել է նա։
Կարծիքներ