Լեhաստանի ընդդիմությունը՝ Դոնալդ Տուսկի գլխավորությամբ, հաղթել է խորհրդարանական ընտրություններում

Լեhաստանի ընդդիմությունը՝ Դոնալդ Տուսկի գլխավորությամբ, հաղթել է խորհրդարանական ընտրություններում

Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում բոլոր քվեաթերթիկների հաշվարկների արդյունքներով ձայների 53,7 %-ով հաղթող է ճանաչվել ընդդիմադիր երեք կուսակցությունների դաշինքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

Պահպանողական «Օրենք և արդարություն» կուսակցությունը, որը 8 տարի իշխել է երկրում, ստացել է ձայների 35 %-ը։ Այսպիսով, իշխող կուսակցությունը և նրա ղեկավար Յարոսլավ Կաչինսկին կորցրել են խորհրդարանում մեծամասնությունը։

Այս արդյունքները մեծ հաղթանակ են Դոնալդ Տուսկի համար, որն ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիա» դաշինքի ղեկավարն է։ 2007-2014 թթ․ Տուսկը եղել է Լեհաստանի վարչապետը, իսկ 2014-2019 թթ․ նա զբաղեցրել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը։

Ստացած քվեները բավական են, որ Դոնալդ Տուսկի գլխավորած դաշինքը խորհրդարանի 460-տեղանոց ստորին պալատում՝ Սեյմում, մեծամասնություն կազմի։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 75 %։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում