Ղարիբաշվիլին հասարակության բևեռացումը վերացնելու համար կարևորել է ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի ստացումը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել Եվրամիությանը իր երկրին տալ ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ՝ վերացնելու հասարակության բևեռացումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է Թբիլիսիում՝ վրացական սփյուռքին նվիրված միջոցառման ժամանակ։
«Եթե նրանք (խմբ․- Եվրամիությունը) իսկապես ցանկանում են խաղաղության պահպանում, կայուն զարգացում երկրում և, որ ամենակարևորն է, իրականացնել իրենց իսկ առաջնահերթությունը, այն է՝ բևեռացման դադարեցումը, ապա այդ դեպքում երկիրը պետք է ստանա թեկնածուի կարգավիճակ»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նա հիշեցրել է, որ հունիսի վերջին Վրաստանը կյանքի կկոչի ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ Եվրամիության բոլոր առաջարկները։
Կարծիքներ