Մենք մեր գործն անենք, մեր մասնակիցն էլ իր գործը կանի. Արայիկ Հարությունյանը՝ Բրյունետի օգտին քվեարկելու մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հիշեցրել է, որ այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչը, և որ մեր պատվիրակ Բրյունետը 17-րդն է:
Նա նկատել է, որ շատ դժվար պայքար է լինելու, հաղթելը՝ նույնպես:
«Բայց մենք մեր գործն անենք, մեր մասնակիցն էլ իր գործը կանի»,- ընդգծել է Հարությունյանը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը կոչ է արել Եվրոպայից քվեարկել ստորև ներկայացված կարգով:
Կարծիքներ