Իտալիայում ոստիկանությունը փնտրում է պատվաստումների դեմ պայքարող 17 ակտիվիստների

Իտալիայում ոստիկանությունը փնտրում է պատվաստումների դեմ պայքարող 17 ակտիվիստների

Իտալիայում ոստիկանությունը փնտրում է պատվաստումների դեմ պայքարող 17 ակտիվիստների, որոնք, կապված են Telegram չատի միջոցով, որը նպաստել է կառավարության, բժիշկների եւ լրատվամիջոցների նկատմամբ բռնություններին՝ COVID-19-ի սահմանափակումներին նրանց աջակցության համար, հայտնում է AP-ն։

Թուրինի ոստիկանությունը հայտնել է, որ Basta Dittatura-ն ունի տասնյակ հազարավոր անդամներ եւ Իտալիայում «առողջության վկայականների» դեմ բողոքի ցույցեր կազմակերպելու հիմնական ֆորումն է:

Ինչպես եվրոպական շատ երկրներում, Իտալիան մարդկանցից պահանջում է ներկայացնել իրենց, այսպես կոչված, Green Pass-ը՝ ռեստորաններ, թանգարաններ եւ կինոթատրոններ այցելելու եւ հասարակական տրանսպորտից օգտվելու համար:

Բողոքի ցույցերն ակտիվացել են այն բանից հետո, երբ անցած ամիս Իտալիան դարձավ առաջին արեւմտյան երկիրը, որը նաեւ անցագիր պահանջեց աշխատատեղերի հավակնելու համար:

Ոստիկանությունը հայտնել է, որ իրենք մի քանի շաբաթ հետեւել են Telegram-ի փակ չատին եւ հայտնաբերել են 17 ծայրահեղականների, որոնք, մասնավորապես, սպառնացել են վարչապետ Մարիո Դրագիին:

«Մյուս թիրախները ոստիկանությունն էր, բժիշկները, գիտնականները, լրագրողները եւ այլ հասարակական գործիչներ, որոնք մեղադրվում էին «շահագործման» եւ «բռնապետության» հետ «համագործակցության» համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում