Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել գործողությունների սերտ համակարգումը ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Դաղստանում ահաբեկիչների հանցավոր հարձակումը», - նշված է հաղորդագրության մեջ։
Նախագահները պայմանավորվել են շարունակել գործողությունների սերտ համակարգումը ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ։ Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ երկու ղեկավարները պայմանավորվել են հետագա անձնական շփումների շուրջ, այդ թվում՝ հուլիսի 3-4-ին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ։
Կարծիքներ