Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը Լոնդոնում ընդունել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը, թագուհի Կամիլան և Ուելսի արքայազն Ուիլյամը Բուքինգհեմյան պալատում ողջունել են Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին և նրա կնոջը, որոնք սկսել են իրենց եռօրյա պետական այցը Միացյալ Թագավորություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Կայսերական զույգին ողջունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը, ներքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին։
Կայսեր և կայսրուհու այցն ուղղված է Միացյալ Թագավորության և Ճապոնիայի միջև ռազմական, գիտական և մշակութային կապերի ամրապնդմանը։
Սա 1998 թվականից ի վեր Ճապոնիայի կայսեր առաջին այցն է Մեծ Բրիտանիա։
Կարծիքներ