Ձերբակալվել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին

Ձերբակալվել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ 27-ամյա Շանթ Բագրատյանը ձերբակալվել է: Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օերսնգքրի  258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):

Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: 

Հիշեցնենք, որ մենք ավելի վաղ հայտնել էինք ապրիլի 2-ին՝ ժամը 17:30-18:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք մուտք են գործել Վայք քաղաքի սկզբնամասում գտնվող «Թամսար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանի աշխատասենյակ և առանց որևէ պահանջ ներկայացնելու՝ ծեծի են ենթարկել, իսկ նրանցից մեկը ձեռքին եղած մետաղական ձողով հարվածներ է հասցրել Վ. Ասատրյանին, ապա դիմել են փախուստի:Ապրիլի 2-ին՝ ժամը 17:30-18:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք մուտք են գործել Վայք քաղաքի սկզբնամասում գտնվող «Թամսար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանի աշխատասենյակ և առանց որևէ պահանջ ներկայացնելու՝ ծեծի են ենթարկել, իսկ նրանցից մեկը ձեռքին եղած մետաղական ձողով հարվածներ է հասցրել Վ. Ասատրյանին, ապա դիմել են փախուստի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում