Ադրբեջանն ու Ղազախստանը Չինաստանի հետ սահմանի մոտ զորավարժություններ կանցկացնեն
Բաքուն և Աստանան կանցկացնեն «Ոսկե արծիվ-2024» համատեղ զորավարժությունները։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:
Ռազմական զորավարժությունները տեղի կունենան մինչև օգոստոսի 24-ը Ղազախստանի Ժարքենթ քաղաքի մոտ, որը գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա։ Զորավարժություններն ընթանում են Ադրբեջանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված համատեղ պլանի համաձայն։
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել ընթացող զորավարժությունները։
Հուլիսին Ղազախստանում համատեղ զորավարժություններ են անցկացվել Ադրբեջանի, ինչպես նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ։
Կարծիքներ