Մոսկվան հուսով է` Հայաստանը ԵԱՏՄ-ից չի հրաժարվի ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատճառով․ ՌԴ ԱԳՆ պաշտոնյա
Երևանին ձեռնտու է Եվրասիական տնտեսության միությունում (ԵԱՏՄ) լինելը և Մոսկվան հուսով է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից չի հրաժարվի ԱՄՆ-ի և Եվրամիության պատճառով, որոնք միայն ներդրումներ և «լուսավոր ապագա» են խոստանում։
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ըված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Մոսկվայի և Երևանի հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակներում հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ ԵԱՏՄ-ն ձեռնտու կառույց է Երևանի համար և դա ակնհայտ տեսնելու համար պետք չէ լինել տնտեսության կամ քաղաքականության ոլորտի փորձագետ. մեծ մասամբ հենց դրա շնորհիվ է, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են ցուցադրում, ինչով քչերը կարող են պարծենալ»,- ասել է նա:
Աղասանդյանը հավելել է, թե Հայաստանն «ընկել է Արևմուտքի երկրների ծուղակը»։
«Այստեղ մեր գործընկերներն ակնհայտորեն ընկել են իրենց ներդրումներ, տեխնոլոգիաներ ու պայծառ ապագա խոստացած Արևմուտքի ծուղակը։ Նման մոտեցումն արդեն բազմիցս կիրառվել է հետխորհրդային տարածաշրջանում, իսկ թե ինչ է ստացվում դրանից, բոլորը շատ լավ գիտեն»,- հավելել է նա։
Կարծիքներ