Մեծ Բրիտանիայի վարչապետը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ստացել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումը: Ինչպես հաղորդում է Sky News-ը, Ջոնսոնը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով:
Նա կոչ է արել բոլոր բրիտանացիներին հետևել իր օրինակին և անպայման պատվաստվել:
2020 թվականի գարնանը Մեծ Բրիտանիայի վարչապետը վարակվել էր կորոնավիրուսով: Նա ապրիլի 5-ին հոսպիտալացվել էր և մեկ շաբաթ անցկացրել էր Սուրբ Թոմասի հիվանդանոցում: Նա մի քանի օր գտնվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Նա պատվաստումը ստացել է նույն բուժհաստատությունում, որտեղ մոտ մեկ տարի առաջ փրկել էին իր կյանքը: Ընդ որում, Բորիս Ջոնսոնը 2020 թվականի ապրիլի վերջին ծնված որդուն անվանել էր իրեն բուժած բժիշկների պատվին:
Կարծիքներ