Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 470 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 470 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 470 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 243 մարդ, ևս 46-ը՝ մահացել։

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 15 096 թեստ:

Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 598 396 դեպք, ապաքինվել է 565 773 վարակակիր, մահացել՝ 8 621-ը։

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 671 295 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում