Բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների ընտրանին ոչ մի հաղթանակ չունեցավ Եվրոպայի առաջնությունում

Բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների ընտրանին ոչ մի հաղթանակ չունեցավ Եվրոպայի առաջնությունում

Երևանում ավարտվեց բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարը:

Այս մասին հայտնում է մարզաձևի ֆեդերացիան: Վերջին՝ չորրորդ խաղում, Հայաստանի հավաքականը 72-79 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց ալբանացի Կլեա Վերին, որը վաստակեց 27 միավոր:

Հայաստանի թիմի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Արեքո Օրուջյանն էր՝ վաստակած 20 միավորով: Նա նաև 14 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 9 արդյունավետ փոխանցում:

D ենթախմբում Հայաստանի ընտրանին մրցեց Հունաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ալբանիայի հետ թիմերի։ Հայ բասկետբոլիստուհիներին այս մրցաշարում չհաջողվեց հաղթանակ տանել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում