«Փյունիկը» նոր համալրում ունի
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 32-ամյա պորտուգալացի հարձակողական ոճի կիսապաշտպան Ուգո Ֆիրմինոն։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է պորտուգալական «Կովա-դա-Պյեդադեն»։
Ուգո Ֆիրմինոն արդեն մասնակցում է թիմի ուսումնամարզական հավաքին Դիլիջանում։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի հուլիսի 30-ին: Մեկնարկային տուրում կմրցեն հետևյալ զույգերը` ԲԿՄԱ-«Փյունիկ», «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա», «Արարատ»-«Նոա», «Սևան»-«Վան», «Ուրարտու»-«Նորավանք»:
Կարծիքներ