Լրատվամիջոցներից եմ իմացել, որ 4,5 մլն դրամ աշխատավարձ եմ ստանում, բայց չգիտեմ՝ որտեղ եմ աշխատում. Փաշինյան
ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, սոցցանցերում արձագանքել է իր վերաբերյալ մամուլի հրապարակումներին:
Վերջինս նշել է, որ ավարտել է Տարտուի համալսարանն ու երկար ժամանակ այթի ընկերություններից մեկում աշխատել մարքեթինգային բաժնի ղեկավար:
«Իրականում հիմա չեմ աշխատում, բայց երեկ մամուլից իմացա, որ ստանում եմ 4,5 մլն դրամ աշխատավարձ: Հիմա չեմ հասկանում՝ ուր են էդ փողերը, ու որտեղ եմ աշխատում»,- ասել է Մարիամ Փաշինյանը:


Կարծիքներ