Որոշվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստի վայրը

Որոշվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստի վայրը

ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում։

Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նեղ ձևաչափով որոշվել է ԱԳ նախարարների հաջորդ խորհուրդն անցկացնել 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Բիշքեկ քաղաքում»,- ասել է նա։

Նշենք, որ հոկտեմբերի 13-ին էլ Բիշքեկում տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում