Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 355 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 355 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 19 737 նմուշառում։
Դրականության ցուցանիշը. Օրական 1,8%, վերջին 14 օրը – 1,6%, վերջին 7 օրը – 1,44%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 272 617 դեպք: Ապաքինվել է ևս 91 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 266 344:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 567 անձ:
Կարծիքներ