Գառնիկ Դանիելյանը սուտ է ասել. Սուրեն Պետրոսյանը խոսել է Գալստանյանի շարժման ժամանակ իր անձի շուրջ աղմուկի մասին
Սուրեն Պետրոսյանը խոսել է Գալստանյանի շարժման ժամանակ իր անձի շուրջ բարձրացած աղմուկի մասին՝ հերքելով խոսակցությունները, թե ներդրված է եղել շարժման մեջ.
«Եթե մայիսի 9-ին շարժման պիկն էր, այդ օրը որտե՞ղ երևաց իմ ներդրված լինելը։ Այս ամենը եղավ վերջացավ, հունիսի 12-ին ես դարձա ներդրվա՞ծ»։
Պետրոսյանը նշել է, որ մինչ շարժման սկսելը Ոսկեպարի բնակիչներն իրեն ասել են, որ Սրբազանի՝ գյուղ գալուց հետո պետք է նրա հետևից փակել ճանապարհը, քանի որ գալու են դաշնակցականները, Քոչարյանի, Սարգսյանի կողմնակիցները. «Ես խոսք տվեցի, որ չի լինի ընդդիմության հերթական պայքար, սակայն վերջում եղավ «Դիմադրություն-2» շարժում։ Ստացվում է, որ ես գյուղացիներին խաբեցի»։
Նա անդրադարձել է Գառնիկ Դանիելյանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ նրա հայտարարությունները անհիմն են ու սուտ. «Ինքն ասում է, թե Պետրոսյանը եկել է Փաշինյանի օրակարգով, սակայն իրենց պատգամավորը գնաց գյուղ ու ասաց Փաշինյանը ճիշտ է։ Այդ դեպքի հետ կապված ոչ մի աղմուկ չբարձրացավ»։
Պետրոսյանը հայտարարել է նաև, որ շարժման ակտիվ փուլում ինքն է իր ծանոթի միջոցով կապ հաստատել է Իշխան Զաքարյանի հետ, որի արդյունքում Գալստանյանը հանդիպել է Զաքարյանին.
«Սրբազանը Զաքարյանի վերաբերյալ բեմից ինչ ասել է, դա տեղի է ունեցել հանդիպման ժամանակ։ Զաքարյանն ասել է, որ պատրաստ է ստորագրել, դրանից ավել ես ոչինչ չգիտեմ»։
Ըստ Պետրոսյանի՝ «քոչարյանականների, սերժականների» չգալու դեպքում շարժումը հաջողություն էր ունենալու։ Վերջում Պետրոսյանը կրկին հայտարարել է, որ Գառնիկ Դանիելյանն ինչ խոսում է, սուտ է խոսում։
Կարծիքներ