Չինաստանը կարող է կարևոր դեր խաղալ Ուկրաինայի իրավիճակի կարգավորման գործում. Բերբոկ
Չինաստանը կարող է նպաստել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին մայիսի 9-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը Բեռլինում իր չինացի գործընկեր Ցին Գանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Չինաստանը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կարող է էական դեր խաղալ պատերազմի ավարտի գործում, եթե նման որոշում կայացնի»,- ասել է նա։
Կարծիքներ