«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է կախվել․ shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 14-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը, ժամը 07։40-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցերից մեկում հերթապահ խումբը հայտնաբերել է սավանով ճաղավանդակից կախված տղամարդու դի։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 49-ամյա Ա․ Ս․-ն էր։ Դեպքը տեղի է ունեցել 16-րդ խցում պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով, իսկ նա մեղադրվում էր ՀՀ ՔրՕրի 139 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (14 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) հատկանիշներով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրա նախկին կինն այս տարվա ապրիլից կալանավորված է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Կարծիքներ