Արցախի ժողովուրդը հայության յուրահատուկ հատվածն է, և մենք պետք է ամուր կանգնենք. Դավիթ Բաբայան

Արցախի ժողովուրդը հայության յուրահատուկ հատվածն է, և մենք պետք է ամուր կանգնենք. Դավիթ Բաբայան

Արցախը գտնվում է շրջափակման և պաշարման մեջ, և այստեղ շատ կարևոր է, որ ոչ միայն ժողովրդը կարողանա դիմադրել, այլ նաև, որ կառավարման համակարգը կարողանա համապատասխան ձևով գործել։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱՀ նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը:

Գրառման մեջ նաև ասված է.

«Մենք մեր պատմության պատմական, կարելի է ասել բիբլիական փուլում ենք։ Արցախի ժողովուրդը հայության յուրահատուկ հատվածն է, և մենք պետք է ամուր կանգնենք, այլապես մեր ողջ ժողովուրդը կկորցնի անգամ ժողովուրդ կոչվելու կամ իր պետականությանը արժանի լինելու իրավունքը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում