Նեթանյահուի դեմ ցուցարարները խարույկներ են վառում Թել Ավիվի փողոցներում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա կառավարության հակառակորդները երեքշաբթի գիշերը շարունակել են իրենց ինքնաբուխ բողոքի ցույցերը Թել Ավիվում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքի արեւելքում գտնվող կառավարական շենքերի համալիրի մոտ գտնվող փողոցներից մեկում մի խումբ ցուցարարներ խարույկ են վառել։ Ցուցարարները թմբուկներ են ծեծում, հակակառավարական կարգախոսներ են վանկարկում ու անընդհատ տախտակներ նետում կրակի մեջ։
Հրդեհները մարելու համար ժամանել են հրշեջներ, ոստիկանները փորձում են ցուցարարներին դուրս մղել փողոցից։
Կարծիքներ