Այցելեցի Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեցի այդ սարսափելի իրադարձությունների անմեղ զոհերի հիշատակին. Պետր Պիրունչիկ

Այցելեցի Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեցի այդ սարսափելի իրադարձությունների անմեղ զոհերի հիշատակին. Պետր Պիրունչիկ

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկն այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցը։ Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին։

Ավելի քան մեկ դար առաջ չեխ ճանապարհորդ և հումանիստ Կարել Հանսան իր «Արևելքի սարսափները» գրքում վկայել է հայ ժողովրդի տառապանքների մասին՝ դրանց մասին իրազեկելով չեխ հասարակությանը։

Հիշողությունը միայն անցյալի մասին չէ, այն նաև նվիրվածություն է մարդկային արժանապատվությանը, կարեկցանքին և պարտավորություն՝ ապագայում կանխելու նման վայրագությունները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է դեսպանը։

Չեխիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2017 թվականի ապրիլի 25-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում