Կայացել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հանդիպումը հայաստանյան որոշ լրատվամիջոցների խմբագիրների, միջազգային թղթակիցների և փորձագետների հետ
Կայացել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հանդիպումը հայաստանյան որոշ լրատվամիջոցների խմբագիրների, միջազգային թղթակիցների և փորձագետների հետ։
Հարցուպատասխանի ֆորմատով կայացած հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը կիսվել է իր մտքերով և մոտեցումներով` լսելով նաև մասնակիցների տեսակետները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգային հարցերի վերաբերյալ։
Քննարկվող գլխավոր թեմաներն էին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը, Հայաստանի անվտանգային հիմնահարցերը և ՀՀ տարածքների օկուպացիան Ադրբեջանի կողմից։
Քննարկվել են նաև Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը վերաբերող հարցեր։
Կարծիքներ