Ինչ է հայտարարագրել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ նա Երևանի Մալաթիա Սեբաստիան վարչական շրջանում բաժնային սեփականությամբ մի բնակարան ունի, որը որպես նվիրատվություն է ստացել։
Այլ անշարժ գույք վերջինս չի հայտարարագրել։
Գլխավոր դատախազը 46 մլն 802 հազար 873 դրամ և 5 մլն 314 հազար 382 դրամի չափով հանձնված և վերադարձված փոխառություններ ունի «Անտառային Շին» ՍՊԸ-ից։
Որպես դրամական միջոց նա տարեսկզբին ներկայացրել է 641 հազար 284 դրամ, 101 հազար 473 դրամ, 1 մլն 447 հազար 16.16 դրամ և 15 եվրո, որոնք տարեվերջին դարձել են 189 հազար 382 դրամ, 68 հազար 586.96 դրամ, 3 մլն 4 հազար 847.16 դրամ, 312.5 եվրո։
Գլխավոր դատախազի կանխիկ դրամը տարեսկզբին կազմել է 600 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 800 հազար դրամ։
Աննա Վարդապետյանի տարեկան ընդհանուր եկամուտները կազմել է 83 մլն 698 հազար 116.5 դրամ, որից 297.5 եվրոն որպես այլ եկամուտներ նա ստացել է Եվրոպայի խորհուրդից, 46 մլն 802 հազար 873 դրամը կազմել է ստացված փոխառությունները «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից, 5 մլն 720 հազար 330 դրամ այլ եկամուտներ նա ստացել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
746 հազար 840 դրամ կազմել է վերջինս աշխատավարձը «Երևանի պետական համալսարան»-ից, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից նա որպես աշխատավարձ ստացել է 30 մլն 303 հազար 10 դրամ։
Վարդապետյանը ունի կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանի հիփոթեք, որի մայր գումարի չափը կազմում է 45 մլն 734 հազար 335 դրամ։
Կարծիքներ