ԱՄՆ-ը բաց է պահում Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Պենտագոն
ԱՄՆ-ը բաց է պահում Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները և ողջունում է Մոսկվայի հետ երկխոսությունը։ Այս մասին չորեքշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։
Միևնույն ժամանակ, ըստ Սինգհի, չնայած հաղորդակցության բաց ուղիներին, ԱՄՆ-ը չի քննարկի Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ առանց Կիևի մասնակցության։


Կարծիքներ