Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում
Հայաստանը ներկայացնող Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Ղազախստանի Թուրքեստան քաղաքում անցկացված Voice of Turan երգի միջազգային մրցույթում։ Այս մասին երգչուհին գրել է Ֆեյսբուքի իր էջում։
Մրցույթն անցկացվել է հինգերորդ անգամ։ Մասնակցել են 18-35 տարեկան կատարողներ Ղրղզստանից, Ուզբեկստանից, Թաթարստանից,Ադրբեջանից, Վրաստանից, Բելառուսից, Հայաստանից, Կիպրոսից, Թուրքիայից, Բուլղարիայից, Կոսովոյից, Ինդոնեզիայից, Իսպանիայից, Կուբայից, Վենեսուելայից և այլ երկրներից։ Ընտրվել են այն երգիչները, ովքեր հաջողությունների են հասել միջազգային մրցույթներում։
Կարծիքներ