ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ օգոստոսի 28-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 385.99 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.29 դրամով և կազմել 417.26 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 4.05 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.23 դրամով և կազմել 485.61 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 18.62 դրամով և կազմել 23771.10 դրամ: Արծաթի գինն աճել է 0.01 դրամով և կազմել 300.13 դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում