Աստանայում մեկնարկում է Տոկաևի երդմնակալության արարողությունը

Աստանայում մեկնարկում է Տոկաևի երդմնակալության արարողությունը

Նոյեմբերի 20-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի երդմնակալության պաշտոնական արարողությունը սկսվել է շաբաթ օրը Աստանայում։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Անկախության պալատում Տոկաևը երդում է տվել երկրի ժողովրդին և պաշտոնապես ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը։

«Հանդիսավոր երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել Ղազախստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ինձ վստահված բարձր պարտականությունները»։ 

Դրանից հետո հնչել է Ղազախստանի օրհներգը։ Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Նուրլան Աբդիրովը Տոկաևին է հանձնել Ղազախստանի նախագահի վկայականը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում