Չինաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 10 մլն չափաբաժին կհատկացնի ԱՀԿ COVAX ծրագրին
Չինաստանը հայտնել է, որ «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի 10 մլն չափաբաժին կհատկացնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրին, որի նպատակն է 2 մլրդ պատվաստանյութ հասցնել աղքատ երկրներին:
Ինչպես հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Չինաստանի ԱԳՆ-ին, պատվաստանյութը կտրամադրվի ԱՀԿ-ի դիմումի հիման վրա:
«ԱՀԿ խնդրանքով Չինաստանը պատրաստ է 10 մլն չափաբաժին պատվաստանյութ հատկացնել COVAX ծրագրին՝ բավարարելու զարգացող երկրների կարիքները: Սա Չինաստանի նախաձեռնած կարևոր միջոցառումներից մեկն է՝ ուղղված պատվաստանյութի տեղաբաշխմանը միջազգային հակահամաճարակաբանական համագործակցության շրջանակներում»,- ասվում է ասիական երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ողջ աշխարհում կորոնավարակակիրների թիվը գերազանցել է 104 մլն-ը, իսկ վիրուսից մահացածներինը՝ 2,2 մլն-ը:
Կարծիքներ