Սլովենիայի ԱԳՆ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել վերսկսել առարկայական բանակցությունները
Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունը «Թվիթեր»-ի գրառմամբ ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել վերսկսել առարկայական բանակցությունները՝ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու նպատակով:
Սլովենիայի ԱԳՆ գրառման մեջ նշված է. «Սլովենիան ցավում է Լեռնային Ղարաբաղում բռնության շարունակական սրացման համար և երկու կողմերին կոչ է անում վերսկսել առարկայական բանակցությունները՝ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու նպատակով»:
Սլովենիայի ԱԳՆ-ն նաև մեջբերել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հայտարարությունն առ այն, որ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնությունը և կողմերին կոչ է անում պահպանել այն ու բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Կարծիքներ