Հորդանանի թագավորը կայցելի Ռամալլա և բանակցություններ կվարի Պաղեստինի առաջնորդի հետ
Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը և Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբասը երկուշաբթի օրը բանակցություններ կվարեն, որոնք կքննարկեն Արևելյան Երուսաղեմում և Արևմտյան ափին տիրող իրավիճակը։ Maan լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Հորդանանի միապետը կայցելի Ռամալլա Հադերա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որտեղ կիրակի օրը երկու իսրայելցի է զոհվել, ևս վեցը վիրավորվել։
«Թագավոր Աբդալլահ Երկրորդը Մահմուդ Աբասի հետ կքննարկի պաղեստինյան տարածքներում բռնությունը նվազեցնելու միջոցները Ռամադան ամսվա մուսուլմանական ծոմի նախօրեին, որը կսկսվի ապրիլի 2-ին», - գործակալությանը հայտնել է արաբական դիվանագիտական աղբյուրը:
Կարծիքներ