Նյու Յորքում մարիխուանայի օգտագործումն օրինականացվել է

Նյու Յորքում մարիխուանայի օգտագործումն օրինականացվել է

ԱՄՆ Նյու Յորք նահանգում օրինականացվել է մարիխուանայի օգտագործումը: Այս մասին հայտնում է Axios- ը:

Կանեփի օրինականացման որոշմանն աջակցել են Նյու Յորքի նահանգի օրենսդիր մարմնի երկու պալատները: Նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է օրինագիծը ստորագրելու մասին: Այսպիսով՝ Նյու Յորքը դառնում է ԱՄՆ 15-րդ նահանգը, որը թույլ է տալիս մարիխուանա օգտագործել ոչ բժշկական նպատակներով:

Նշվում է, որ օրինագիծը հանելու է կանեփի օգտագործման հետ կապված մեղադրանքներով դատապարտված նահանգի հազարավոր բնակիչների դատվածությունը:

Ըստ տեղական իշխանությունների՝ նոր արդյունաբերությունը կստեղծի 30-60 հազար նոր աշխատատեղ և գանձապետարանը կհամալրի տարեկան լրացուցիչ 350 միլիոն դոլարով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում