Խոակին Կապառոսն արժանացել է «FAF համակրանք» 2020-ին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն արժանացել է «FAF համակրանք» 2020-ին:
Այս մասին հայտնում է երկրպագուների շարժամ ֆեյսբուքյան էջը: Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. « «FAF համակրանք» նոմինացիան անցկացվում է 12-րդ տարին անընդմեջ։ Ընտրությունը ֆան շարժման անդամների կողմից կատարվում է հետևյալ չափորոշիչներով՝ Ֆուտբոլիստ, կամ ազգային հավաքականի հետ կապ ունեցող ցանկացած անձ, ով հավաքականի նկատմամբ ունեցել է անմնացորդ նվիրում, ցուցաբերել հարգանք երկրպագուների նկատմամբ, ինչ որ գործողություններով, արարքներով արժանացել է համակրանքի անցնող տարվա ընթացքում:
FAF-ի հայաստանաբնակ, արցախաբնակ և արտերկրի բոլոր անդամների քվեարկությամբ 2020 թ-ի «FAF-ի համակրանք» նոմինացիայում հաղթող ճանաչվեց Խոակին Կապարոսը։ «FAF համակրանք» նոմինացիայի մրցանակը առաջին անգամ կհանձնվի մարզչի»:
Ավելի վաղ` դեկտեմբերի 25-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել էր «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2020 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 134 միավոր՝ 2020 թ. լավագույն մարզիչ էր ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:
Կարծիքներ