«Վերդերը» հետաքրքրված է Սարգիս Ադամյանի ծառայություններով
Բունդեսլիգայի նորեկ «Վերդերը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի ծառայություններով, հայտնում է Bild-ը։
Ադամյանն այս մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրեց «Բրյուգեում» և օգնեց թիմին դառնալ Բելգիայի չեմպիոն։ Նա 16 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են գերմանական «Հոֆենհայմին», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։
Ադամյանի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի գնահատվում է 3,5 մլն եվրո։
Կարծիքներ