Ամանորյա գավաթ՝ բասկետբոլի պրոֆեսիոնալ ակումբների մասնակցությամբ․ հասույթը կտրվի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիային

Ամանորյա գավաթ՝ բասկետբոլի պրոֆեսիոնալ ակումբների մասնակցությամբ․ հասույթը կտրվի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիային

Բասկետբոլի Կովկասյան լիգան, կանոնավոր առաջնությունից զատ, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ առաջին անգամ կազմակերպում է «Ամանորյա գավաթ»՝ (Christmas cup) ՀՀ գործող պրոֆեսիոնալ ակումբների մասնակցությամբ:

Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանը։

Մրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին և 25-ին, ժամը 17:00-ին՝ «Արենա դե ՏԷՑ» (հասցեն՝ Արցախի պողոտայի 4-րդ նրբանցք 4) մարզադաշտում։

Կիսաեզրափակիչ և եզրափակիչ ընթացակարգով անցկացվող խաղերին կմասնակցի կանոնավոր առաջնության 4 լավագույն հայկական թիմ (Mad Foxes, Vahakni City, New Bayazet, Dvin-Cilicia), որոնք կպայքարեն «Ամանորյա գավաթ»-ի (Christmas cup) համար:

Նախաձեռնությունն ունի բարեգործական բաղադրիչ և հասույթը տրամադրվելու է Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիային:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում