Կոնյակի և գինու գործարանից մոտ 270 լիտր կոնյակ են գողացել. կան բերման ենթարկվածներ
Ապրիլի 3-ի լուսադեմին Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների ու ՊՊԾ դասակի ոստիկանների աչալուրջ ծառայության արդյունքում գողության դեպք է բացահայտվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Օշական գյուղում գիշերային շրջայցի ժամանակ ոստիկանները նկատել են երկու երիտասարդի, որոնք կոնյակի և գինու գործարանից գողություն են արել և գողոնը տեղավորել են «Նիսան» մակնիշի իրենց մեքենայում:
Նրանք, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին: Բաժնում պարզվել է, որ երկուսն էլ Երևանի բնակիչ են: Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են 10 լիտր տարողությամբ պլաստմասսե տարաներ՝ լցված մոտ 270 լիտր կոնյակով, և դյուրալյումինե 12 դետալ:
Բերման ենթարկվածները տվել են խոստովանական բացատրություն: Հանգամանքները քննությամբ պարզվում են:
Կարծիքներ