ՄԱԿ-ը ողջունում է բանակցությունները շարունակելու Ռուսաստանի և Ուկրաինայի պատրաստակամությունը
Միավորված ազգերի կազմակերպությունը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի պատրաստակամությունը շարունակելու երկկողմ բանակցությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ռոզամարի դի Կառլոն՝ շեշտելով, որ բանակցություններում արձանագրված առաջընթացը պետք է փոխակերպվի կոնկրետ գործողությունների:
Դի Կառլոյի խոսքով՝ ռուս և ուկրաինացի դիվանագետները շարունակում են ջանքերը ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ:
«Մենք ողջունում ենք կողմերի պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը փոխըմբռնման հասնելու նպատակով: Ցանկացած առաջընթաց, որը կարձանագրվի բանակցությունների ընթացքում, պետք է փոխակերպվի կոնկրետ գործողությունների», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:
Կարծիքներ