Մակրոնը համոզել է Թրամփին` հանդիպել Զելենսկիին ԱՄՆ-ում

Այս մասին գրում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքի կայքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ չորեքշաբթի՝ փետրվարի 26-ին, Ուկրաինայի նախագահը հաղորդագրություն է ստացել ԱՄՆ վարչակազմից, որում նրան խորհուրդ են տվել չգալ ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար։ Այնուհետև Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Էմանուել Մակրոնին, որն իր հերթին կապվել է Դոնալդ Թրամփի հետ և խնդրել նրան հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ, լրատվականին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Այս զանգից հետո Սպիտակ տունը Կիևին հաստատել է փետրվարի 28-ի հանդիպման ամսաթիվը։
Նույն օրը Զելենսկին և Թրամփը հրապարակավ հայտարարեցին ուրբաթ օրը հանդիպելու պլանների մասին:
Վաշինգտոնում ակնկալվում է, որ նրանք վերջնական տեսքի կբերեն Ուկրաինայի հանքային ռեսուրսների զարգացման շրջանակային համաձայնագիրը, որի կետերը խիստ տարաձայնություններ են առաջացրել կողմերի միջև։
Կարծիքներ