ԱՄՆ-ը և Պապուա Նոր Գվինեան անվտանգության համաձայնագրեր կստորագրեն մայիսին

ԱՄՆ-ը և Պապուա Նոր Գվինեան անվտանգության համաձայնագրեր կստորագրեն մայիսին

ԱՄՆ-ի և Պապուա Նոր Գվինեայի իշխանությունները անվտանգության համաձայնագրեր կստորագրեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ այս ամիս կղզի-պետություն այցի ընթացքում: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի՝ հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։

Ինչպես երևում է փաստաթղթից, Բլինկենը մայիսի 21-22-ը կայցելի երկրի մայրաքաղաք Պորտ Մորսբի։ «Պետքարտուղարը կհանդիպի Պապուա Նոր Գվինեայի վարչապետ Ջեյմս Մարապեի հետ և կստորագրի երկկողմ համաձայնագրեր պաշտպանական համագործակցության և ծովային անվտանգության վերաբերյալ»,- ասել է Միլլերը։

Բլինկենը կհանդիպի նաև Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումի անդամ երկրների ղեկավարների հետ և նրանց հետ կքննարկի «ներառական տնտեսական աճի» հետ կապված հարցեր։ Նա նրանց կհրավիրի նաեւ ԱՄՆ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում